Ministry of Foreign Affairs of the Republic of Armenia

12/18/2025 | Press release | Distributed by Public on 12/18/2025 08:41

ՀՀ ԱԳ նախարարի հանդիպումը ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի տեղակալի հետ

ՀՀ ԱԳ նախարարի հանդիպումը ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի տեղակալի հետ

18 դեկտեմբերի, 2025

Դեկտեմբերի 18-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռադմիլա Շեկերինսկային։

Զրուցակիցները բարձր են գնահատել Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության զարգացման դինամիկան՝ ընդգծելով, որ ձևավորվել են համատեղ աշխատանքի արդյունքում նախադրյալներ գործընկերության հետագա խորացման համար։ Նախարար Միրզոյանը հույս է հայտնել, որ ՀՀ-ՆԱՏՕ գործընկերության նոր ծրագրի հաստատումով հնարավորություն կստեղծվի հարաբերությունները զարգացնել առավել հավակնոտ օրակարգով:

Անդրադարձ է կատարվել ՆԱՏՕ-ի հետ ՀՀ համագործակցության տարբեր ծրագրերի, այդ թվում՝ միտված ՀՀ դիմակայունության ամրապնդմանն ու բարեփոխումներին: Գոհունակությամբ նշվել է ՆԱՏՕ խաղաղապահ առաքելություններում ՀՀ ներգրավածության միջոցով ձևավորված համագործակցությունը:

Նախարար Միրզոյանը ներկայացրել է հարևանների հետ հարաբերությունների կարգավորման գործընթացներում վերջին զարգացումները: ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը բարձր է գնահատել ՆԱՏՕ-ի կողմից արտահայտված աջակցությունը ՀՀ ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը, ինչպես նաև տարածաշրջանում հաստատված խաղաղությանը: Մտքեր են փոխանակվել խաղաղության հետագա ինստիտուցիոնալիզացիային ուղղված քայլերի շուրջ:

Արարատ Միրզոյանը և Ռադմիլա Շեկերինսկայան անդրադարձ են կատարել նաև տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման միջոցով ընձեռնվող հնարավորությունների շուրջ:

Ministry of Foreign Affairs of the Republic of Armenia published this content on December 18, 2025, and is solely responsible for the information contained herein. Distributed via Public Technologies (PUBT), unedited and unaltered, on December 18, 2025 at 14:41 UTC. If you believe the information included in the content is inaccurate or outdated and requires editing or removal, please contact us at [email protected]