Ministry of Foreign Affairs of the Republic of Armenia

12/18/2025 | Press release | Distributed by Public on 12/18/2025 07:00

Հայաստանի դիվանագիտական դպրոցի և Հայաստանում Ֆրանսիական համալսարանի միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր

Հայաստանի դիվանագիտական դպրոցի և Հայաստանում Ֆրանսիական համալսարանի միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր

18 դեկտեմբերի, 2025

Դեկտեմբերի 18-ին ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիական համալսարանի ռեկտոր Սալվա Նակուզին։

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են նախարարության և համալսարանի միջև համագործակցության հեռանկաները: Ընդգծվել է կրթության, գիտահետազոտական գործունեության, դիվանագիտության, արտաքին հարաբերությունների, միջազգային իրավունքի, հանրային քաղաքականության և կառավարման հետ կապված մասնագիտական ​​վերապատրաստման ոլորտներում համագործակցության հաստատման և զարգացման կարևորությունը:

Դավիթ Կարապետյանը և Սալվա Նակուզին անդրադարձել են նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող թեմաների վերաբերյալ համատեղ համաժողովների, աշխատաժողովների, կլոր սեղան-քննարկումների և հանրային դասախոսությունների կազմակերպման և համատեղ հյուրընկալման հնարավորությանը:

Հանդիպման ավարտին կողմերը ստորագրել են Հայաստանի դիվանագիտական դպրոցի և Հայաստանում ֆրանսիական համալսարանի միջև համագործակցության հուշագիր:

Ministry of Foreign Affairs of the Republic of Armenia published this content on December 18, 2025, and is solely responsible for the information contained herein. Distributed via Public Technologies (PUBT), unedited and unaltered, on December 18, 2025 at 13:00 UTC. If you believe the information included in the content is inaccurate or outdated and requires editing or removal, please contact us at [email protected]