12/29/2025 | Press release | Distributed by Public on 12/29/2025 07:37
Ամանորյա տոներին ընդառաջ Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է հայաստանյան սահմանային զորամասերից մեկը և խրախուսական նվերներ հանձնել հրամանատարական կազմի ներկայացուցիչներին և ժամկետային զինծառայողներին:
Ողջունելով զորամասի անձնակազմին նախագահ Խաչատուրյանը շնորհակալություն է հայտնել բարեխիղճ և օրինակելի ծառայության համար և շնորհավորել գալիք տոների կապակցությամբ: