Ministry of Foreign Affairs of the Republic of Armenia

10/07/2025 | Press release | Distributed by Public on 10/07/2025 06:18

Եվրոպական Միությունում սկսում է գործել մուտքի/ելքի նոր համակարգ

Եվրոպական Միությունում սկսում է գործել մուտքի/ելքի նոր համակարգ

07 հոկտեմբերի, 2025
Ներբեռնել լուսանկարը
Տեսադարան

Եվրոպական Միության կողմից ներդրվում է նոր Մուտքի/ելքի համակարգ (Entry/Exit System - EES), որը կսկսի գործել 2025թ. հոկտեմբերի 12-ից։

Նոր համակարգի նպատակն է ամրապնդել Շենգենյան գոտու արտաքին սահմանների վերահսկողությունը, բարձրացնել անվտանգությունը և պարզեցնել գործընթացները ոչ ԵՄ երկրների քաղաքացիների համար։

Ինչ պետք է իմանան Հայաստանի Հանրապետության քաղաքացիները

  • Ո՞ւմ է վերաբերում- Նոր համակարգը վերաբերում է բոլոր այն քաղաքացիներին, ովքեր չեն հանդիսանում ԵՄ կամ Շենգենյան գոտու անդամ պետության քաղաքացի, այդ թվում՝ ՀՀ քաղաքացիներին։
  • Ի՞նչ է փոխվում- Սահմանային անցակետերում ԵՄ և Շենգենյան գոտու պետությունները կգրանցեն յուրաքանչյուր մուտք և ելք՝ փոխարինելով ներկայիս անձնագրում դրոշմակնիքների դնելու գործելակերպը։
  • Գրանցվող տվյալները.

- Անձնական տվյալներ (անուն, ազգանուն, քաղաքացիություն և այլն),

- Ճամփորդական փաստաթղթի տվյալներ,

- Մուտքի և ելքի ամսաթիվ ու վայր,

- Կենսաչափական տվյալներ՝ մատնահետք և դեմքի լուսանկարում։

  • Վավերականության վերահսկում- Համակարգը ավտոմատ կերպով կվերահսկի, թե արդյոք թույլատրելի է տվյալ անձի մուտքը, և արդյոք չի գերազանցվել Շենգենյան գոտում կարճաժամկետ մնալու «90 օր՝ յուրաքանչյուր 180 օր ժամանակահատվածում» կանոնը։
  • Որտե՞ղ է գործելու.Համակարգը կգործի բոլոր արտաքին սահմանային անցակետերում՝ օդանավակայաններում, ծովային նավահանգիստներում և ցամաքային սահմանային անցակետերում։
  • Ինչպե՞ս պատրաստվել.Ճանապարհորդները պետք է պատրաստ լինեն կենսաչափական տվյալների (մատնահետք, լուսանկարում) տրամադրմանը և սահմանին ստուգման ավելի երկար տևող ժամանակահատվածին՝ հատկապես առաջին անգամ մուտք գործելիս։

EES-ը ԵՄ լայնածավալ թվային սահմանային կառավարման համակարգ է, որը մշակվել է միգրացիոն գործընթացների թափանցիկության և անվտանգության բարձրացման նպատակով։ Համակարգի մասին ավելի մանրամասն տեղեկատվություն հասանելի է հետևյալ հղումով.

https://travel-europe.europa.eu/ees

Ministry of Foreign Affairs of the Republic of Armenia published this content on October 07, 2025, and is solely responsible for the information contained herein. Distributed via Public Technologies (PUBT), unedited and unaltered, on October 07, 2025 at 12:18 UTC. If you believe the information included in the content is inaccurate or outdated and requires editing or removal, please contact us at [email protected]