Ministry of Foreign Affairs of the Republic of Armenia

11/01/2025 | Press release | Distributed by Public on 11/01/2025 06:43

ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղարի հանդիպումը «Հնդկաստան հիմնադրամ»-ի նախագահի հետ

ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղարի հանդիպումը «Հնդկաստան հիմնադրամ»-ի նախագահի հետ

01 նոյեմբերի, 2025
Ներբեռնել լուսանկարը
Տեսադարան

Հոկտեմբերի 31-ին ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանն ընդունել է «Հնդկաստան հիմնադրամ»-ի նախագահ Ռամ Մադհավին:

Զրուցակիցներն անդրադարձ են կատարել Հայաստանի և Հնդկաստանի միջև առկա երկկողմ օրակարգին, մտքեր փոխանակել երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման հեռանկարների շուրջ:

Երկուստեք կարևորվել է երկու երկրների փորձագիտական համայնքների միջև փոխգործակցության առավել ակտիվացումը, այդ թվում՝ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ուղղություններով համատեղ ծրագրերի և նախաձեռնությունների իրականացման միջոցով: Ռամ Մադհավը ներկայացրել է հիմնադրամի գործունեության հիմնական ուղղությունները և համընդհանուր մարտահրավերներին հակազդելու ուղղությամբ իրականացվող ծրագրերը:

Կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային զարգացումներին: ԱԳ նախարարության գլխավոր քարտուղարը զրուցակցի ուշադրությանն է ներկայացրել Հայաստանի կողմից առաջ մղվող խաղաղության օրակարգը, ինչպես նաև «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության միջոցով տարածաշրջանային և միջտարածաշրջանային փոխկապակցվածության ընդլայնման ու համակողմանի համագործակցության զարգացման շուրջ Հայաստանի տեսլականը՝ ընդգծելով վաշինգտոնյան համաձայնությունների արդյունքում տարածաշրջանում հաստատված խաղաղության ինստիտուցիանալացման կարևորությունը:

Ministry of Foreign Affairs of the Republic of Armenia published this content on November 01, 2025, and is solely responsible for the information contained herein. Distributed via Public Technologies (PUBT), unedited and unaltered, on November 01, 2025 at 12:43 UTC. If you believe the information included in the content is inaccurate or outdated and requires editing or removal, please contact us at [email protected]