Ministry of Foreign Affairs of the Republic of Armenia

03/26/2026 | Press release | Distributed by Public on 03/27/2026 18:32

Տեղի է ունեցել Հայաստանի և Հունգարիայի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի անդրանիկ նիստը

Տեղի է ունեցել Հայաստանի և Հունգարիայի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի անդրանիկ նիստը

26 մարտի, 2026

Մարտի 26-ին Երևանում կայացել է Հայաստանի Հանրապետության և Հունգարիայի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի անդրանիկ նիստը: Միջկառավարական հանձնաժողովը համանախագահել են Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը և Հունգարիայի արտաքին գործերի և առևտրի պետքարտուղար Տրիստան Ազբեյը:

Շահագրգիռ նախարարությունների և գերատեսչությունների ներկայացուցիչների մասնակցությամբ կայացած նիստի ընթացքում ներկայացվել են երկու երկրների տնտեսական հնարավորությունները: Կողմերը հանգամանալից քննարկումներ են ունեցել առևտրատնտեսական, էներգետիկայի, ջրային ռեսուրսների, առողջապահության, բարձր տեխնոլոգիաների, գյուղատնտեսության, զբոսաշրջության, կրթական և մշակութային ոլորտներին առնչվող առանցքային հարցերի շուրջ: Կառուցողական մթնոլորտում կայացած հանդիպման ընթացքում նախանշվել են միջկառավարական հանձնաժողովի հետագա քայլերը՝ համագործակցային ծրագրերի իրականացման և ոլորտային համագործակցության ընդլայնման միտումով:

Երկուստեք վերահաստատվել է Հայաստանի և Հունգարիայի միջև փոխշահավետ համագործակցության ներուժի լիարժեք բացահայտման նպատակով անհրաժեշտ ջանքեր գործադրելու փոխադարձ պատրաստակամությունը:

Նիստի արդյունքներով ստորագրվել են միջկառավարական հանձնաժողովի կանոնակարգն ու անդրանիկ նիստի արձանագրությունը:

Նույն օրը արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանն աշխատանքային քննարկում է ունեցել արտաքին գործերի և առևտրի պետքարտուղար Տրիստան Ազբեյի հետ: Հանդիպման ընթացքում ընդգծվել է Հայաստանի և Հունգարիայի միջև երկկողմ հարաբերությունների դրական ընթացքը, կարևորվել է քաղաքական երկխոսության կայուն շարունակականությունը, համատեղ ջանքերով ոլորտային համագործակցության զարգացումն ու միջմարդկային կապերի հետագա խթանումը: Նախարարի տեղակալ Կոստանյանը բարձր է գնահատել «Hungary Helps» ծրագրով Հայաստանին տրամադրվող թիրախային աջակցությունը:

Ministry of Foreign Affairs of the Republic of Armenia published this content on March 26, 2026, and is solely responsible for the information contained herein. Distributed via Public Technologies (PUBT), unedited and unaltered, on March 28, 2026 at 00:32 UTC. If you believe the information included in the content is inaccurate or outdated and requires editing or removal, please contact us at [email protected]