Ministry of Finance of the Republic of Armenia

10/09/2026 | Press release | Distributed by Public on 10/09/2026 08:22

Տեղի է ունեցել նախարարին կից հասարակական խորհրդի երրորդ նիստը Facebook Google + Twitter 09.10.2026

Տեղի է ունեցել նախարարին կից հասարակական խորհրդի երրորդ նիստը

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի նախագահությամբ տեղի է ունեցել նախարարին կից հասարակական խորհրդի երրորդ նիստը: Նիստին մասնակցել են նախարարի տեղակալներ Համլետ Սահակյանը, Վահան Սիրունյանը, խորհրդի անդամ հասարակական կազմակերպությունների, միությունների և ասոցիացիաների ներկայացուցիչներ:

Նախարարը ողջունել է հանդիպման մասնակիցներին` կարևորելով վերջիններիս ակտիվ ներգրավվածությունը ոլորտային քաղաքականությունների նախագծման և մշակման գործընթացում: Անդրադառնալով օրակարգային առաջին հարցին` նախարարի տեղակալ Համլետ Սահակյանը ներկայացրել է հարկային նոր հայեցակարգը և համակարգի արդիականացման ու արդյունավետության բարձրացման ուղղությունները: Համլետ Սահակյանը, մասնավորապես, անդրադարձել է հարկային քաղաքականության հասցեականությանը, եկամուտների հայտարարագրմանը և սոցիալական ծախսերի լուծումներին, համայնքների հարկային եկամուտների հնարավորությունների ընդլայնմանը, հաշվապահական և հարկային հաշվառման աստիճանական մոտարկմանը: Խորհրդի անդամներն այնուհետև ներկայացրել են թեմայի վերաբերյալ իրենց հարցերը և ստացել համապատասխան պարզաբանումներ:

Այնուհետև քննարկվել են 2027 թվականի պետական բյուջեի նախագծի վերաբերյալ խորհրդի անդամների կողմից նախապես ներկայացված առաջարկությունները: Անդրադառնալով նախարարության գրավոր արձագանքին` մասնակիցները ֆինանսների նախարարության մասնագետների հետ քննարկել են առաջարկությունների առնչությամբ դեռևս պարզաբանման կարիք ունեցող հարցերը:

Նիստի ավարտին նախարարն ամփոփել է քննարկումների հիմնական արդյունքները, և պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկա նիստի օրակարգի և բովանդակային հիմնական ուղղությունների վերաբերյալ:

Ministry of Finance of the Republic of Armenia published this content on October 09, 2026, and is solely responsible for the information contained herein. Distributed via Public Technologies (PUBT), unedited and unaltered, on October 09, 2026 at 14:22 UTC. If you believe the information included in the content is inaccurate or outdated and requires editing or removal, please contact us at [email protected]