Ministry of Foreign Affairs of the Republic of Armenia

04/09/2026 | Press release | Archived content

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն ընդունել է Ավստրիայի խորհրդարանի Ավստրիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահին

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն ընդունել է Ավստրիայի խորհրդարանի Ավստրիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահին

09 ապրիլի, 2026

Ապրիլի 9-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանն ընդունել է Ավստրիայի խորհրդարանի Ավստրիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Մարտինա ֆոն Քյունսբերգ Սարրեի գլխավորած պատվիրակությանը:

Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Ավստրիա երկկողմ օրակարգի հարցերի լայն շրջանակ՝ կարևորելով քաղաքական երկխոսության, առևտրատնտեսական համագործակցության խորացումն ու միջխորհրդարանական կապերի ընդլայնումը:

Անդրադարձ է կատարվել ժողովրդավարական դիմակայունության ամրապնդման ուղղությամբ փոխգործակցության հնարավորություններին։

Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել տարածաշրջանային և միջազգային օրակարգի մի շարք հարցերի շուրջ:

Նախարարի տեղակալ Կոստանյանը զրուցակիցներին է ներկայացրել վաշինգտոնյան համաձայնությունների արդյունքում Հարավային Կովկասում տեղի ունեցող դրական զարգացումները՝ ընդգծելով հաստատված խաղաղության հետագա ինստիտուցիոնալիզացման անհրաժեշտությունը:

Ministry of Foreign Affairs of the Republic of Armenia published this content on April 09, 2026, and is solely responsible for the information contained herein. Distributed via Public Technologies (PUBT), unedited and unaltered, on April 11, 2026 at 18:39 UTC. If you believe the information included in the content is inaccurate or outdated and requires editing or removal, please contact us at [email protected]