12/30/2025 | Press release | Distributed by Public on 12/30/2025 07:15
Դեկտեմբերի 30-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Կատարի Պետության նորանշանակ դեսպան Մանսուր Աբդալլահ Ալ-Սուլայտինին՝ հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ:
Հանձնման արարողությանը հաջորդած զրույցի ընթացքում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը շնորհավորել է դեսպան Ալ-Սուլայտինին առաքելությունը ստանձնելու կապակցությամբ և համոզմունք հայտնել, որ Հայաստանում Կատարի առաջին ռեզիդենտ դեսպանի նշանակումը կնպաստի երկու երկրների միջև հարաբերությունների առավել ընդլայնմանը:
Կողմերը գոհունակություն են հայտնել երկկողմ հարաբերությունների առկա բարձր մակարդակի առնչությամբ և պատրաստակամություն հայտնել շարունակելու աշխատանքները՝ տնտեսական, էներգետիկ, գիտամշակութային և մի շարք այլ ոլորտներում համագործակցության մեծ ներուժն իրացնելու և նոր հնարավորություններ բացահայտելու ուղղությամբ: