Ministry of Foreign Affairs of the Republic of Armenia

10/27/2025 | Press release | Distributed by Public on 10/27/2025 00:29

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալի մասնակցությունը «ՄԱԿ կիբեռհանցագործությունների դեմ պայքարի կոնվենցիայի» ստորագրման արարողությանը և բարձր մակարդակի համաժողովին

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալի մասնակցությունը «ՄԱԿ կիբեռհանցագործությունների դեմ պայքարի կոնվենցիայի» ստորագրման արարողությանը և բարձր մակարդակի համաժողովին

27 հոկտեմբերի, 2025

Ս.թ. հոկտեմբերի 25-ից 26-ը Հանոյում (Վիետնամ), ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանի գլխավորությամբ, ՀՀ պատվիրակությունը մասնակցել է ՄԱԿ Գլխավոր Ասամբլեայի կողմից 2024թ. դեկտեմբերին ընդունված կիբեռհանցագործությունների դեմ պայքարի ՄԱԿ շրջանակներում առաջին կոնվենցիայի՝ «ՄԱԿ կիբեռհանցագործությունների դեմ պայքարի կոնվենցիայի» ստորագրման արարողությունը և բարձր մակարդակի համաժողովին:

Համաժողովը մեկնարկել է կոնվենցիայի ստորագրման արարողությամբ, որը պաշտոնապես ստորագրվել է շուրջ 64 պետության բարձրաստիճան ներկայացուցիչների՝ այդ թվում նաև ԵՄ և նրա անդամ 12 պետությունների կողմից:

Միջոցառման ընթացքում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը հանդես է եկել ելույթով՝ առանձնանշելով ՄԱԿ կոնվենցիայի կարևորությունը և ՀՀ պատվիրակության ակտիվ մասնակցությունը կոնվենցիայի տեքստի բանակցման գործընթացում, որի շրջանակներում հայկական կողմն ընդգծել է մարդու իրավունքներին, միջազգային համագործակցության երաշխիքներին ու պայմաններին, ինչպես նաև կարողությունների զարգացմանը վերաբերող դրույթների ներառման կարևորությունը: Այս համատեքստում ԱԳ նախարարի տեղակալը հավելել է, որ առաջիկայում ակնկալվում է ավարտին հասցնել կոնվենցիայի ստորագրման ՀՀ ներպետական ընթացակարգերը: Մնացական Սաֆարյանն ընդգծել է նաև Հայաստանի Հանրապետության հանձնառությունը կոնվենցիայի ինստիտուցիոնալիզացման ուղղությամբ գործադրվող միջազգային ջանքերին նպաստելու առնչությամբ:

Համաժողովի ընթացքում լիագումար նստաշրջանին զուգահեռ կազմակերպվել են նաև մի շարք կլոր-սեղան քննարկումներ և հարակից միջոցառումներ, որոնց օրակարգը կենտրոնացել է մի շարք թեմաների, այդ թվում՝ ՄԱԿ կոնվենցիայի գործնական կիրառման հարցում միջազգային համագործակցության արդյունավետ մեխանիզմների ներդրման, միջազգային լավագույն փորձի փոխանակման, զարգացող պետություններին կարողությունների զարգացման և տեխնիկական աջակցության տրամադրման, կանանց ու երեխաներին առցացն տիրույթում պաշտպանության և այլ առանցքային հարցերի շուրջ:

Ministry of Foreign Affairs of the Republic of Armenia published this content on October 27, 2025, and is solely responsible for the information contained herein. Distributed via Public Technologies (PUBT), unedited and unaltered, on October 27, 2025 at 06:30 UTC. If you believe the information included in the content is inaccurate or outdated and requires editing or removal, please contact us at [email protected]