10/13/2025 | Press release | Distributed by Public on 10/13/2025 08:21
Հոկտեմբերի 13-ին Թեհրանում ՀՀ ԱԳ նախարարության գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը հանդիպում է ունեցել «Իրանագիտություն» հիմնադրամի ղեկավար Ալի Աքբար Սալեհի հետ:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային վերջին զարգացումների շուրջ։ Դավիթ Կարապետյանը ներկայացրել է օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ձեռք բերված համաձայնությունները՝ ընդգծելով տարածաշրաջնում խաղաղության և կայունության հաստատման կարևորությունը:
Ալի Աքբար Սալեհը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև Խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը և Հարավային Կովկասում կայունության հաստատմանն ուղղված ջանքերը: Այս համատեքստում կարևորվել են տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակումն ու դրա արդյունքում ընձեռնվելիք հնարավորությունները:
Քննարկվել են երկու երկրների փորձագիտական համայնքների միջև փոխգործակցության ակտիվացման հեռանկարները, ինչպես նաև տնտեսական և գիտակրթական ոլորտներում համագործակցությանն առնչվող նախաձեռնությունների կյանքի կոչմանն ու դրանց իրականացմանը միտված ջանքերը: